Մէկ ձեռքը ծափ չի տայ

 

 

HyeID կազմակերպության և Սփյուռքի Հայկական Խորհրդարանի կառուցվածքը

HyeID (Հայկական Ինքնության Քարտ)  շահույթ չհետապնդող կազմակերպության նպատակն է միավորել հայերին ընդհանուր հարթակի շուրջ՝ այնպես, որ նրանք հարցումների և հանրաքվեների միջոցով կարողանան արտահայտել իրենց տեսակետներն ու դիրքորոշումները՝ թե՛ աշխարհի հայերին հետաքրքրող ընդհանուր հարցերի, և թե՛ տարբեր երկրների հայկական համայնքների համար առանձնահատուկ հետաքրքրության առարկա հանդիսացող խնդիրների շուրջ, ինչպես նաև դեմոկրատական ընտրությունների միջոցով ձևավորել Սփյուռքի ներկայացուցչական մարմին՝ Սփյուռքի Հայկական Խորհրդարան, որը HyeID-ի կազմակերպության հիմնական նպատակն է:

Հայկական ինքնության քարտը (HyeID) հնարավորություն է տալիս ստեղծել նաև գործարար ցանցեր, քարտատերին մասնակցել տարբեր բարեգործական ծրագրերի, ամբողջ աշխարհի հայկական և օտար բիզնեսներում ստանալ զեղչեր, ունենալ ռեալ խնայողություն` ավելի քիչ վճարելով գնած ապրանքի կամ ծառայության համար։ Յուրաքանչյուր հայ իրեն պետք է զգա վերածնվող Հայաստանի լիիրավ «քաղաքացի» և Հայկական Ինքնության Քարտը ամեն հայի «անձնագիրն» է։

Սփյուռքի Հայկական Խորհրդարանը (ՍՀԽ)  ստեղծվում է Սփյուռքում ապրող HyeID քարտատերերի  քվեարկության միջոցով, իսկ HyeID ցանցը արդյունավետ միջավայր է, որտեղ Հայերը կարող են միավորվել, ճանաչել միմյանց և համատեղ իրագործել տարբեր ծրագրեր և համահայկական նախագծեր:

HyeID-ի գլխավոր նպատակը Սփյուռքի ներկայացուցչական մարմնի՝ Սփյուռքի Հայկական Խորհրդարանի (ՍՀԽ) ստեղծումն ու սպասարկումն է: HyeID կազմակերպության հիմքում դրվում է հայկական տվյալների շտեմարանի ստեղծումը, որը կդառնա հուսալի և օբյեկտիվ տեղեկատվություն՝ ամբողջ աշխարհի հայերի ներուժի վերաբերյալ: Հիմնվելով այդ տվյալների շտեմարանի վրա՝ HyeID կազմակերպության միջոցով հնարավոր կլինի իրագործել տարբեր մնայուն և ժամանակավոր բազմաթիվ նախաձեռնություններ:

 

HyeID