HyeID-ն Հիմնադրեց Իր Առաջին Մասնաճյուղը Գլենդել քաղաքում

Գլենդելում արդեն ձևավորվել է Հայ ինքնության քարտի (HyeID) առաջին մասնաճյուղը

Գլենդեյլ, Կալիֆոռնիա – Հայ Ինքնության Քարտ (HyeID) շահույթ չհետապնդող կազմակերպության հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է HyeID-ի Գլենդեյլի մասնաճյուղի ստեղծման և ակտիվ գործունեության մեկնարկի մասին: մասնաճյուղն արդեն ունի ավելի քան 30 գրանցված քարտատերեր և անդամակցել ցանկացողների մեծ քանակ։ Գլենդեյլի մասնաճյուղն առաջինն է Հայ Ինքնության Քարտ կազմակերպության նախատեսած մասնաճյուղերի ցանկում, որոնք գործելու են աշխարհի բազմաթիվ երկրներում։

Գրանցվելու եւ Ինքության քարտ ստանալու համար Հայ Ինքնության Քարտ կազմակերպությանը շարունակում են դիմել տարբեր երկրներում բնակվող մեծ թվով հայեր։

HyeID-ին միացած HyeID քարտապանները ոչ միայն ներգրավվում են միասնական հայկական վիրտուալ աշխարհի կազմավորմանն ուղղված եւ հայանպաստ բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, այլեւ իրենց առօրյա կյանքում ապրանքներ եւ ծառայություններ գնելիս՝ քարտի շնորհիվ ստանում են զեղչերի իրավունք: Զեղչով խնայված գումարի կեսը մնում է  նույն քարտապանին, իսկ մյուս կեսը զեղչ տրամադրողը ուղարկում է HyeID կազմակերպությանը՝ քարտապանների կողմից հավանության արժանացած ծրագրերի իրականացման համար։ Բացի այդ՝ HyeID կազմակերպությունը զեղչով խնայված գումարի 50% ուղարկում է քարտապանի նախընտրած հայկական որեւէ կազմակերպությանը։

Քարտապանների թվի աճի հետ զուգահեռ, երկրոդ փուլում, Սփյուռքում բնակվող 18 տարեկան և բարձր տարիքի HyeID քարտապանները հնարավորություն են ստանալու ուղղակի ընտրությունների միջոցով ընտրելու եւ ընտրվելու Սփյուռքի հայկական խորհրդարան (DAP), որի ձեւավորումը Սփյուռքում բնակվող հայերի երկար սպասված երազանքն է։ Աշխարհի տարբեր երկրներում բնակվող սփյուռքահայ քարտապանները  կարողանալու են մասնակցել Սփյուռքի հայկական խորհրդարանի (DAP) ձեւավորմանը՝  նախապես որոշված ​​ընտրական շրջաններում կազմակերպված ժողովրդավարական ընտրությունների միջոցով:

HyeID- ի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է աշխարհի հայերին շուտափույթ միանալ HyeID ծրագրերին՝ ստանալով Հայ Ինքնության Քարտ։ Եկել է ժամանակը, որ ամբողջ հայ ազգը կազմակերպվի և համախմբվի` պլանավորելու եւ իրականացնելու համար համահայկական ծրագրեր, եւ բարձրաձայնելու հայ ազգին հուզող հիմնախնդիրները տեղական և կառավարական տարբեր հարթակներում», – ասաց HyeID ներկայացուցիչը:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ HyeID-ին մասնակցելու համար կազմակերպության ազգային ծրագրերի իրագործմանը, ինչպես նաեւ Սփյուռքի հայկական ապագա խորհրդարանի ձեւավորմանը, կարող են այցելել HyeID.org կայք և լրացնել հայտի ձևը:

 

Please login to post a comment.