Մէկ ծաղիկով գարուն չի գայ:

Թե՛ HyeID կազմակերպության, և թե՛ Սփյուռքի Հայկական Խորհրդարանի գործողությունները կարգավորվում են հետևյալ կարևոր սկզբունքների միջոցով

HyeID կազմակերպության ձևավորման սկզբունքները

  1. HyeID կազմակերպությունը HyeID քարտի միջոցով համախմբում է ամբողջ աշխարհի հայերի միացյալ ներուժը: HyeID քարտը թույլ է տալիս HyeID քարտապաններին աշխարհի ցանկացած մասում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելիս ստանալ զեղչեր և, միաժամանակ, ստացած զեղչերի մի մասով HyeID կազմակերպության ներսում գոյացնել միջոցներ, որոնք կուղղվեն տարբեր հայկական մարդասիրական ծրագրերի իրագործմանը:
  2. HyeID քարտապանների կարող են լինել բոլոր հայերը, ովքեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ Հայաստանն ու Արցախը, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր իրենց զգում են որպես հայկական ինքնության և մշակույթի մի մասնիկը:
  3.  HyeID կազմակերպությունը կառավարվում է Գործադիր Խորհրդի կողմից, որն ընտրվում է HyeID սփյուռքի քարտապանների կողմից, ովքեր ընտրվում են HyeID քարտատերերի կողմից՝ թափանցիկ ընտրությունների միջոցով:
  4. HyeID քարտապանների բոլոր տվյալները գաղտնի են պահվում։ Ոչ մի անձնական տեղեկատվություն չի կարող տարածվել, վաճառվել կամ օգտագործվել որևէ այլ ձևով, քան HyeID կազմակերպության կողմից արվող հարցումների և հայտարարությունների տարածման համար։ HyeID ցանցի քարտապաններին չի ուղարկվում որևէ գովազդ կամ որևէ այլ հայտ:
  5.  HyeID քարտատերն ունի հետևյալ իրավասությունները՝

—Սփյուռքի HyeID քարտապանները կարող են ընտրել և ընտրվել HyeID կազմակերպության գործադիր խորհրդում։

—Բոլոր HyeID քարտապանները կարող են մասնակցել HyeID-ի կողմից կազմակերպվող հարցումներին և հանրաքվեներին:

—Բոլոր HyeID քարտապանները օգտվում են աշխարհի բոլոր երկրներում քարտապանների համար նախատեսված զեղչերից, երբ գնում են ապրանքներ և ծառայություններ:

—Խնայել գումարներ՝ վճարելով ավելի քիչ։

—Դրամական միջոցներ կուտակել այն կազմակերպության համար, որին քարտապանն անդամակցում է կամ փոխկապակցված է։

—Զեղչի մի մասը կհատկացվի HyeID կազմակերպությանը ։

—HyeID-ն անկախ կազմակերպություն է, որը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` արտաքին ուժերի ազդեցություններից զերծ լինելու համար:

Սփյուռքի Հայկական Խորհրդարանի ձևավորման սկզբունքները

  1. HyeID կազմակերպության գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունից և Արցախից դուրս ապրող հայերին համախմբելն է Սփյուռքի միասնական կառույցում` Սփյուռքի Հայկական Խորհրդարանում, որը ձևավորվելու է թափանցիկ ընտրությունների միջոցով՝ Սփյուռքում ապրող HyeID քարտապանների կողմից: Այդ նպատակի իրականացման համար՝ HyeID կազմակերպությունը ստեղծում է HyeID կազմակերպությունը և օգտագործում է նրա հնարավորությունները:
  2. Սփյուռքի Հայկական Խորհրդարանի նպատակներն են՝ Հայկական ինքնության (մշակույթ և լեզու) պահպանումը, Սփյուռքի բոլոր հայերին ձայնի իրավունքի և քվեարկության հնարավորության տրամադրումը, Սփյուռքի հավաքական ուժի ստեղծումը,  Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Սփյուռքում ապրող հայերի շահերի պաշտպանությունը: Սփյուռքի ներկայացուցչական  կառույցը նաև ձգտելու է ձևավորել «նոր հայի» կերպար, որը կազմակերպված է, գործունյա, զարգացած, հաջողակ և բարգավաճ: Սփյուռքի Հայկական Խորհրդարանի դերն այն է, որ Հայաստանը դարձնի ուժեղ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով, և օժանդակի հայրենադարձությանը:
  3. Իր նպատակների իրագործման համար Սփյուռքի Հայկական Խորհրդարանը օգտագործում է HyeID ցանցի բոլոր հնարավորությունները․ ներառյալ՝ հարցումների, հանրաքվեների, տեղական և համասփյուռքյան ընտրությունների կազմակերպումը: Սփյուռքի հայ պառլամենտը կառավարում է զեղչերից հավաքված գումարների բաշխումը և մարդասիրական ծրագրերի իրականացումը:
  4. HyeID Սփյուռքի Խորհրդարանը ունի մարդասիրական ծրագրերի համար միջոցներ հատկացնելու և ֆոնդերի հավաքագրման գործընթացի վերաբերյալ որոշումների կայացման բացառիկ իրավունք: Այլ կերպ ասած, ՍՀԽ-ին են վերապահվում բոլոր ֆինանսական գործառույթները:
  5. Սփյուռքի խորհրդարանի բոլոր ընտրող HyeID Քարտատերերը պետք է ունենան հայկական ծագում և իրենց ճանաչեն որպես հայ: Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ, անկախ սեռից, կրթությունից, մասնագիտությունից, կրոնական պատկանելիությունից կամ քաղաքական հայացքներից, կարող է ընտրել և ընտրվել Սփյուռքի Հայկական Խորհրդարանում: Քվեարկող և ընտրվող HyeID անդամները պետք է լինեն նվազագույնը 18 տարեկան:
  6. HyeID կազմակերպությունը խստորեն կուղղորդվի վերոնշյալ սկզբունքներով: