Ինչպես դիմել HyeID-ին

     

HyeID-ի քարտապան դառնալու համար հարկավոր է լրացնել կարճ ձևաթուղթը    Դիմել  այստեղ

Հայերն ու հայերի ժառանգները կարող են դառնալ HyeID քարտապաններ: HyeID քարտապանները կարող են մասնակցություն ունենալ HyeID Ցանցի և HyeID Զեղչային Ցանցի հարթակներում: HyeID Զեղչային Ցանցը ամբողջ աշխարհի  քարտապանների համար է: Այնուամենայնիվ, HyeID Ցանցը նախատեսված է այն քարտապանների համար, որոնք բնակվում են Հայաստանի և Արցախի հանրապետություններից դուրս՝ հայտնի որպես հայկական սփյուռք: HyeID Զեղչային Ցանցից օգտվելու համար անհրաժեշտ է մեկ անգամ, ամբողջ կյանքի համար, գրանցվել HyeID հարթակում՝   վճարելով միանվագ 14,99 ԱՄՆ դոլար և ստանալով գրանցման քարտ:

Այնուամենայնիվ, HyeID  Ցանցում մասնակցություն ունենալու համար պահանջվում են լրացուցիչ քայլեր, ինչպես նկարագրված է ստորև:

Այս քայլերն անհրաժեշտ են, քանի որ HyeID Ցանցի քարտապաններին թույլատրվում է քվեարկել համահայկական ծրագրերի և Սփյուռքի Հայկական Խորհրդարանի (ՍՀԽ) ձևավորման համար:

  1. Ինքներդ ձեզ ճանաչեք որպես Սփյուռքում բնակվող հայ (Հայաստանի և Արցախի հանրապետություններից դուրս)։
  2. Սփյուռքում բնակության ապացույց` ինչպիսիք են կոմունալ վճարները կամ ավտոմեքենաների ապահովագրության հայտարարագրերը և այլն:
  3. Սփյուռքի քաղաքացիության անձնագիր կամ պետականորեն ընդունելի նույնականացման քարտ, ինչպես օրինակ վարորդական իրավունքի վկայականը, ռազմական նույնականացման քարտը։
  4. Ընտրելու իրավասություն, եթե 18 տարեկանից բարձր է։
  5. Քարտապանը կարող է ընտրել կամ ընտրվել որպես ՍՀԽ-ի ներկայացուցիչ։

Խնդրում ենք ձեռքի տակ ունենալ Ձեր անձը հաստատող փաստաթղթերը մինչ Դուք լրացնում եք առցանց ձևաթուղթը, քանի որ Ձեզ հարկավոր կլինի լուսանկարել կամ սկանավորել դրանք և ներկայացնել Ձեր առցանց դիմումի հետ:  Յուրաքանչյուր ընտանիք, որն ունի ավելի քան 4 անդամ կվճարի ընդամենը 49.99 ԱՄՆ դոլար` ամբողջ ընտանիքի համար դիմելու համար: Ծնողները կամ օրինական խնամակալը կարող են դիմել անչափահասների համար: Փաստաթղթերը լրացնելիս խնդրում ենք բացի պարտադիր դաշտերից հնարավորինս շատ հարցերի պատասխանել, որպեսզի Ձեր ընկերները և հարազատները կարողանան հեշտությամբ գտնել Ձեզ HyeID ցանցում:

Դիմել այստեղ