HyeID կազմակերպության և Սփյուռքի Հայկական Խորհրդարանի  կանոնադրությունը և կառուցվածքը

Նախաբան

HyeID (Հայկական Ինքնության Քարտ)  ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կազմակերպության նպատակն է միավորել հայերին ընդհանուր հարթակի շուրջ՝ այնպես, որ նրանք հարցումների և հանրաքվեների միջոցով կարողանան արտահայտել իրենց տեսակետներն ու դիրքորոշումները՝ թե՛ աշխարհի հայերին հետաքրքրող ընդհանուր հարցերի, և թե՛ տարբեր երկրների հայկական համայնքների համար առանձնահատուկ հետաքրքրության առարկա հանդիսացող խնդիրների շուրջ, ինչպես նաև դեմոկրատական ընտրությունների միջոցով ձևավորել Սփյուռքի ներկայացուցչական մարմին՝ Սփյուռքի Հայկական Խորհրդարան, որը HyeID-ի կազմակերպության գլխավոր նպատակն է:

Հայկական ինքնության քարտը՝ (HyeID), հնարավորություն է տալիս ստեղծել նաև գործարար ցանցեր, քարտատերին մասնակցել տարբեր բարեգործական ծրագրերի, ամբողջ աշխարհի հայկական և օտար բիզնեսներում ստանալ զեղչեր, ունենալ ռեալ խնայողություն` ավելի քիչ վճարելով գնած ապրանքի կամ ծառայության համար։ Յուրաքանչյուր հայ իրեն պետք է զգա վերածնվող Հայաստանի լիիրավ «քաղաքացի» և Հայկական Ինքնության Քարտը ամեն հայի «անձնագիրն» է։

Սփյուռքի Հայկական Խորհրդարանը (ՍՀԽ)  ստեղծվում է Սփյուռքում ապրող HyeID քարտատերերի  քվեարկության միջոցով, իսկ HyeID ցանցը արդյունավետ միջավայր է, որտեղ Հայերը կարող են միավորվել, ճանաչել միմյանց և համատեղ իրագործել տարբեր ծրագրեր և համահայկական նախագծեր:

HyeID-ի գլխավոր նպատակը Սփյուռքի ներկայացուցչական մարմնի՝ Սփյուռքի Հայկական Խորհրդարանի (ՍՀԽ) ստեղծումն ու սպասարկումն է: HyeID կազմակերպության հիմքում դրվում է հայկական տվյալների շտեմարանի ստեղծումը, որը կդառնա հուսալի և օբյեկտիվ տեղեկատվություն՝ ամբողջ աշխարհի հայերի ներուժի վերաբերյալ: Հիմնվելով այդ տվյալների շտեմարանի վրա՝ HyeID կազմակերպության միջոցով հնարավոր կլինի իրագործել տարբեր մնայուն և ժամանակավոր բազմաթիվ նախաձեռնություններ:

HyeID կազմակերպության ստացած եկամուտը, HyeID-ի և ՍՀԽ-ի ծախսերը հոգալուց հետո, կբաշխվի տարբեր ՀԱՅԿԱԿԱՆ նախագծերի վրա՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

 

HyeID -ն Հայկական Ինքնության Քարտ է, որն իր տիրոջը ձայնի իրավունք է տալիս տարբեր հայկական հարցումներում, քվեարկություններում և սփյուռքում կազմակերպված ընտրություններում, ինչպես նաև հնարավորություն է տալիս օգտվել զեղչերից՝ օգտագործելով HyeID քարտի՝ զեղչի տրամադրման հնարավորությունը: HyeID քարտը կարող է նաև օգտագործվել Սփյուռքի Հայկական Խորհրդարան ձևավորելու ժամանակ: Սփյուռքի խորհրդարանը հնարավորություն կտա սփյուռքի համայնքներին լինել ավելի լավ կազմակերպված՝ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում և Արցախում, բազմաթիվ դժվար խնդիրների և մարտահրավերների հետ առերեսվելիս:

 

HyeID կազմակերպության և Սփյուռքի Հայկական Խորհրդարանի սկզբունքները

Թե HyeID կազմակերպության, թե Սփյուռքի Հայկական Խորհրդարանի գործողությունները կարգավորվում են հետևյալ կարևոր սկզբունքների միջոցով:

  1. HyeID կազմակերպությունը HyeID-ի (Հայկական Ինքնության Քարտի) միջոցով համախմբում է աշխարհի Հայերի միացյալ ներուժը: HyeID քարտը թույլ է տալիս HyeID քարտատերերին աշխարհի ցանկացած մասում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելիս ստանալ զեղչեր և, միաժամանակ, ստացած զեղչերի մի մասով HyeID կազմակերպության ներսում գոյացնել միջոցներ, որոնք կուղղվեն տարբեր հայկական մարդասիրական ծրագրերի իրագործմանը:
  2. HyeID քարտատերեր կարող են լինել բոլոր հայերը, ովքեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ Հայաստանն ու Արցախը, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր իրենց կապում են հայկական ինքնության և մշակույթի հետ:
  3. HyeID կազմակերպությունը կառավարվում է Գործադիր Խորհրդի կողմից, որն ընտրվում է HyeID քարտատերերի կողմից՝ թափանցիկ ընտրությունների միջոցով: Գործադիր Խորհուրդը պատասխանատու է կազմակերպության ամենօրյա գործառույթների, կառավարման և աշխատակազմի համար:
  1. HyeID քարտատերերի բոլոր տվյալները գաղտնի են պահվում։ Ոչ մի անձնական տեղեկատվություն չի կարող տարածվել, վաճառվել կամ օգտագործվել որևէ այլ ձևով, քան HyeID կազմակերպության կողմից արվող հարցումների և հայտարարությունների տարածման համար։  HyeID ցանցի քարտապաններին չի ուղարկվում որևէ գովազդ կամ որևէ այլ հայտ:
  1. HyeID Քարտատերերը ունեն հետևյալ իրավասությունները՝

 

Ա. Սփյուռքի HyeID Քարտատերերը կարող են ընտրել և ընտրվել Սփյուռքի Հայկական Խորհրդարանում (ՍՀԽ):

Բ. Բոլոր HyeID քարտապանները կարող են ընտրել և ընտրվել HyeID կազմակերպության Գործադիր Խորհրդում:

Գ. Բոլոր HyeID Քարտապանները կարող են մասնակցել HyeID-ի կողմից կազմակերպվող հարցումներին և հանրաքվեներին:

Դ.  Բոլոր HyeID Քարտապանները արտոնություններ են ստանում ամբողջ աշխարհում քարտապանների համար նախատեսված զեղչերի տեսքով՝ ապրանքներ և ծառայություններ գնելիս ռեալ գու­մար խնա­յել՝ վճա­րե­լով ա­վե­լի քիչ, գու­մար կու­տա­կել այն հայ­կա­կան կազ­մա­կեր­պութ­յան համար, ո­րին ին­քն ան­դա­մակ­ցում կամ հա­մակ­րում է (ե­թե այդ­պի­սին կա), զեղչ ստա­նա­լով միա­ժա­մա­նակ եկամուտ ստեղ­ծել HyeID  կազ­մա­կեր­պութ­յան հա­մար։

 

  1. HyeID-ն անկախ կազմակերպություն է, որը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` արտաքին ուժերի ազդեցություններից զերծ լինելու համար:

 

  1. HyeID կազմակերպության գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունից և Արցախից դուրս ապրող հայերին համախմբելն է Սփյուռքի միասնական կառույցում` Սփյուռքի Հայկական Խորհրդարանում, որը ձևավորվելու է թափանցիկ ընտրությունների միջոցով՝ Սփյուռքում ապրող HyeID քարտապանների կողմից: Այդ նպատակի իրականացման համար՝ HyeID կազմակերպությունը ստեղծում է HyeID ցանցը և օգտագործում է նրա հնարավորությունները:
  2. Սփյուռքի Հայկական Խորհրդարանի նպատակներն են՝ Հայկական Ինքնության պահպանումը, Սփյուռքի բոլոր հայերին ձայնի իրավունքի և քվեարկության հնարավորության տրամադրումը, Սփյուռքի  հավաքական ուժի ստեղծումը,  Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Սփյուռքում ապրող հայերի շահերի պաշտպանությունը: Սփյուռքի ներկայացուցչական  կառույցը նաև ձգտելու է ձևավորել «նոր հայի» կերպար, որը կազմակերպված է, գործունյա, զարգացած, հաջողակ և բարգավաճ: Սփյուռքի Հայկական Խորհրդարանի դերն այն է, որ Հայաստանը դարձնի ուժեղ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով, և օժանդակի հայրենադարձությանը:

 

  1. Իր նպատակների իրագործման համար Սփյուռքի Հայկական Խորհրդարանը օգտագործում է HyeID ցանցի բոլոր հնարավորությունները․ ներառյալ՝ հարցումների, հանրաքվեների, տեղական և համասփյուռքյան ընտրությունների կազմակերպումը:

 

  1. Սփյուռքի Խորհրդարանը ունի մարդասիրական ծրագրերի համար միջոցներ հատկացնելու և ֆոնդերի հավաքագրման գործընթացի վերաբերյալ որոշումների կայացման բացառիկ իրավունք:

 

  1. Սփյուռքի խորհրդարանի բոլոր ընտրող HyeID Քարտատերերը պետք է ունենան հայկական ծագում և իրենց ճանաչեն որպես հայ: Յուրաքանչյուր սփյուռքում ապրող հայազգի HyeID Քարտատեր, անկախ սեռից, կրթությունից, մասնագիտությունից,  կրոնական պատկանելիությունից կամ քաղաքական հայացքներից, կարող է ընտրել և ընտրվել Սփյուռքի Հայկական Խորհրդարանում: Քվեարկող  և ընտրվող HyeID անդամները պետք է լինեն նվազագույնը 18 տարեկան:

 

  1. HyeID կազմակերպությունը և Սփյուռքի Հայկական Խորհրդարանը պետք է խստորեն ուղղորդվեն վերոհիշյալ սկզբունքներով: